Հենց մի հատ արտառոց կամ զավեշտալի բան ա կատարվում, միանգամից Ֆեյսբուքում սկսվում ա հունահռոմեական ոճի ձևավոր սրամտավազքը։ Սրամտություն սրամտության հետևից՝ իրար հերթ չտալով, իրար կրունկ կոխկրճելով։
Բայց պետք ա հաշվի առնել, որ ըստ Պյութագորասի՝ եթե մի քանի սրամտություն իրար կպցնես, ստացվում ա բթամտություն։ Պյութագորասն ա հաշվել, ես մեղք չունեմ։ Իսկ եթե էնքան շարունակես, մինչև 360 աստիճանը լրանա, ոչ սուր անկյուն ա մնում, ոչ բութ՝ ստացվում ա շրջանաձև, այսինքն՝ կատարյալ անմտություն։
Ա՛յ, բազմաթիվ ու բազմերանք սրամտություններից գոյացած էդ կատարյալ անմտությունն էլ բացվում ա ամեն մեկի աչքի առաջ, ով սխալմամբ Ֆեյսբուք ա մտնում։
Հենրիկ Պիպոյան